Աշխարհ

10.01.2018 16:17


Ծալկայում ուժգին քամին վնասներ է հասցրել

Ծալկայում ուժգին քամին վնասներ է հասցրել

Ծալկայի մունիցիպալիտետում հաշվում են աղետի պատճառած վնասները: Interpressnews-ին Ծալկայի քաղաքապետ Իլիա Սաբաձեն հայտնել է, որ Խրամխես ավանում ուժգին քամուց ընկած ծառերի և պոկված կտուրներից ճանապարհների մաքրման աշխատանքներն արդեն ավարտվել են, աշխատում է վնասի չափն ուսումնասիրող հանձնաժողովը:

Խանդո գյուղ տանող ճանապարհը մինչ այժմ փակ է՝ առատ ձյան և մառախուղի պատճառով:

«Խանդո գյուղ տանող ճանապարհը փակ է և մաքրման աշխատանքները հնարավոր չէ իրականացնել քամու պատճառով: Արդեն համապատասխան տեխնիկա և վառելիք ենք ուղարկել, հենց քամին մեղմանա, կսկենք աշխատանքները: Քամին վնասել է նաև էլեկտրալարերը, ինչի պատճառով Ծալկայի վերին գոտում գտնվող 5 գյուղ զրկված է էլեկտրաէներգիայից: Նարդևան գյուղում քամին ամբողջովին պոկել է մեկ տան կտուր, մի քանիսը՝ վնասել»,- հայտարարել է Սաբաձեն:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը