Աշխարհ

10.01.2018 19:51


Թուրքական «Բեշիկթաշ»-ում Արազ Օզբիլիսը խնդիրներ ունի

Թուրքական «Բեշիկթաշ»-ում Արազ Օզբիլիսը խնդիրներ ունի

Թուրքական «Բեշիկթաշ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսը ակումբի ղեկավարությունից նախազգուշացվել է, որ պետք է իր համար նոր ակումբ փնտրի։ Այս մասին տեղեկացնում է «Futbol Arena» կայքը։

Հայ ֆուտբոլիստն ու «Բեշիքթաշ»-ի դարպասապահ Դենիս Բոյկոն չեն ընդգրկվել Անթալիայի մարզումներին։ Ակումբի ղեկավարությունը նաև պահանջել է, որ նրանք իրենց մարզումները անցկացնեն թիմից առանձին։

FIFPro-ի (ֆուտբոլիստների միջազգային ասոցիացիա) փաստաբանները «Բեշիքթաշի»-ի ղեկավարությանը զգուշացրել են, որ դա անօրինական որոշում է և պահանջել են հնարավորինս արագ վերջ տալ այդ անարդարությանը։

Արազ Օզբիլիսը թուրքական ակումբի հետ 4․5 տարվա պայմանագիր է ստորագրել 2016 թվականի հունվարին: Այնուհետև ֆուտբոլիստը տեղափոխվել է իսպանական «Rayo Vallecano», սակայն կես տարի անց կրկին վերադարձել «Բեշիկթաշ»:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը