Աշխարհ

11.01.2018 10:11


Հադիսեի՝ բաց տեսարաններով տեսահոլովակի ցուցադրությունը Թուրքիայում արգելվել է (տեսանյութ)

Հադիսեի՝ բաց տեսարաններով տեսահոլովակի ցուցադրությունը Թուրքիայում արգելվել է (տեսանյութ)

Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության գերագույն խորհուրդը թուրք հայտնի երգչուհի Հադիսեի «Զրո հանդուրժողականություն» անվանմամբ տեսահոլովակի ցւոցադրությունը Թուրքիայում արգելել է: Խորհուրդը տեսահոլովակը բնորոշել է որպես «հատված էրոտիկ ֆիլմից»:

Ըստ թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքի՝ Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության գերագույն խորհրդի որոշմամբ տեսահոլովակը ցուցադրած 4 հեռուստալիքները տուգանվել են:

Ըստ աղբյուրի՝ չնայած հայրենիքում ստացած արձագանքին, երգչուհու տեսահոլովակը մեծ հետաքրքրության է արժանացել Բելգիայում: Այն այս օրերին երկրում ամենաշատ դիտված 2-րդ տեսահոլովակն է:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը