Աշխարհ

13.01.2018 16:10


Ռեդնափը բացատրել է, թե ինչու Արսենալը չի վաճառի Սանչեսին ՄՅՈւ-ին

Ռեդնափը բացատրել է, թե ինչու Արսենալը չի վաճառի Սանչեսին ՄՅՈւ-ին

Բրիտանական Sky Sports-ի փորձագետ Ջեյմի Ռեդնափը բացատրել է, թե ինչու Լոնդոնի «Արսենալը» չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսին չի վաճառի «Մանչեսթեր Յունայթեդին»:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ մանչեսթերցիները պատրաստ են 29-ամյա ֆուտբոլիստի համար վճարել 25 միլիոն ֆունտ, ինչպես նաև առաջարկել Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը:

««Արսենալի» համար քառյակում հայտնվելը հեշտ չի լինելու, և այդ պատճառով բացառում եմ Սանչեսի վաճառքը «Մանչեսթեր Յունայթեդին»:

Վաճառեք նրան «Մանչեսթեր Սիթիին»: Իրականությունն այն է, որ «Արսենալը» և «Մանչեսթեր Սիթին» մրցակիցներ չեն, սակայն «զինագործները» և «Յունայթեդը» պայքարելու են քառյակում տեղ գտնելու համար»,- ասել է Ռեդնափը:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը