Լրահոս

04.02.2010 14:45


Թուրքիայում գնդակոծվել է ԱՄՆ հյուպատոսարանի շենքը

Iha գործակալությունը հայտնում է, որ Փետրվարի 3-ին, Ադանայում հարձակում է տեղի ունեցել ԱՄՆ հյուպատոսարանի վրա։ Հանցագործները, ավտոմեքենայից կրակ են բացել հյուպատոսարանի շենքի վրա, ինչից հետո փորձել են թաքնվել։ Սակայն Ադանայի ահաբեկչության դեմ պայքարի վարչության աշխատակիցներին հաջողվել է ձերբակալել 6 կասկածյալների և առգրավել զենքերը, որոնցից գնդակոծվել էր հյուպատոսարանի շենքը։ Բոլոր կասկածյալները «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության անդամներ են։

 

Այս խորագրի վերջին նյութերը