Կարծիք

17.01.2018 16:52


Հիմա սա ի՞նչ համարենք՝ մտավորականների հետ հանդիպո՞ւմ, թե՞ «գողական սխոդկա»

Հիմա սա ի՞նչ համարենք՝ մտավորականների հետ հանդիպո՞ւմ, թե՞ «գողական սխոդկա»

Մի խումբ մտավորականների հետ Սերժ Սարգսյանի «чаепитие»-ն պարզվում է՝ Ազգային անվտնագության խորհրդի նիստին համարժեք հանդիպում է եղել, քանզի ոչ մի տեսանյութ այդպես էլ չտարածվեց:
Եթե մեր մտավորականները նրա հետ քննարկելու էին Հայաստանի ապագային վերաբերող հարցեր, առաջարկներ ու տեսակերտներ էին ներկայացնելու, ապա ինչո՞ւ նախապես Սերժ Սարգսյանին չեն առաջարկել իրենց հանդիպումը ձայնագրել ու տեսագրել:
Հիմա սա ի՞նչ համարենք՝ առաջին դեմքի հետ մտավորականների հանդիպո՞ւմ, թե՞ «գողական սխոդկա»:
Եթե մեր մտավորականները հավաքվել էին ազնիվ մղումներով և իսկապես իրենց հուզող հարցեր են ուղղել հրավիրող կողմին, ապա ի՞նչն էր խանգարում նրանց, որպեսզի այդ ամենը տեսաձայնագրվեր:
Սա այն դեպքում, երբ առիթը եղել է ազգային հերոս հռչակված Մաեստրո Չեքիջյանին հերթական շքանշանը հանձնելու արարողությունը:
Ես այդպիսի ազգային հերոս հազիվ թե կուզենայի ունենալ, որը Սերժ Սարգսյանին չի համարձակվել ասել՝ ճիշտ կլինի մեր զրույցը, մտքերի փոխանակությունը տեսաձայնագրել, քանի որ ես 50 տարի ծառայել եմ ժողովրդին:
Եթե չի համարձակվել դա ասել, ուրեմն՝ ի՞նչ ազգային հերոս:
Հանդիպման մյուս մասնակիցների մասին չարժե խոսել, եթե ազգային հերոսը նման առաջարկ չի արել: Մանավանդ, երբ նրանց մեջ տեսա մեկին, որը Մարտի 1-ի կադրերը տարիներ առաջ առատորեն օգտագործել էր իր ապաշնորհ ֆիլմում, ընդդիմադիր դիրքերից էր հանդես գալիս, սակայն հիմա Սերժ Սարգսյանի հետ չայ է խմում. էլի նման քամելիոնների տեսա, որոնք ձևացնում են, թե «ընդդիամդիր» գրող ու երաժիշտ են, բայց հենց պալատից շվվացնում են, վազում են այնտեղ:
Ումից՝ ինչ են թաքցնում այդ մտավորականները, որ չեն ցանկացել կամ չեն պնդել, որպեսզի իրենց խոսքը տեսաձայնագրվի և տարածվի:
Այսքանից հետո իրավունք ունե՞նք առնվազն կասկած հայտնելու, որ մտավորականները ոչ մի հարց էլ չեն ուղղել Սարգսյանին և որևէ խնդրի վերաբերյալ կարծիք ու տեսակետ չեն արտահայտել:
Այս «чаепитие»-ն ընդամենը եղել է ապագա նախագահի՝ 60-90-60 չափսը ՀՀԿ ղեկավարի կողմից ներկայացնելու համր հավաքույթ:
Իմացել են Սերժ Սարգսյանի՝ ՀՀ Սահմանադրությանը հակասող ճաշակը, ողջունել են ու հեռացել են պալատից:
Ապաքաղաքական, հասարակությունից, ժողովրդից ինքնակամ «իզոլացված» մտավորականությանը լիովին գոհացրել է Սերժ Սարգսյանի ճաշակը ՀՀ նոր նախագահի մասով. ռուսերենին բավարար չափով չտիրապետող, անգլերեն ընդհանրապես չիմացող Սերժ Սարգսյանը հայրաբար ուզում է, որ իր «երեխան» անպայման մի քանի օտար լեզու իմացող մեկը լինի, բայց երբե՛ք քաղաքականության հետ կապ չունենա, քաղաքականությունից դուրս ջերմոցային ինչ-որ բույս լինի:
Անո՛ւշ լինի ձեր «чаепитие»-ն, քաղաքականությունը խորը փոսի մեջ թաղող շաքար-մուրաբա-պեչենիի սիրահարներ...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը