Լրահոս

04.02.2010 16:57


Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 4-ին հրամանագիր է ստորագրել «Արցախբանկ» փակ բաժնետիրական ընկերությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների՝ 1993 թվականից արժեզրկված ավանդների նախնական փոխհատուցման մասին:
Համաձայն հրամանագրի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը հանձնարարվել է ապահովել մինչեւ 1965 թվականը ծնված քաղաքացիների, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության համար զոհված զինծառայողների եւ պատերազմի առաջին խմբի հաշմանդամների ավանդների նախնական փոխհատուցման իրականացումը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված գումարների սահմաններում:

 

Այս խորագրի վերջին նյութերը