Աշխարհ

21.01.2018 21:56


Թուրքերը հայտնում են Աֆրինում առաջին գյուղը վերցնելու մասին (տեսանյութ)

Թուրքերը հայտնում են Աֆրինում առաջին գյուղը վերցնելու մասին (տեսանյութ)

Թուրքիային հավատարիմ զինյալ խմբավորումները հյատնում են Սիրիայի Աֆրինում քրդական ուժերի դեմ մարտերում առաջին գյուղը գրավելու մասին։ Սրան զուգահեռ քրդական կողմը հայտնում է Թուրքիային պատկանող երկու տանկի ոչնչացման մասին։

Թուրքիային հավատարիմ զինյալները հրապարակել են տեսանյութ՝ նշելով, որ գրավել են Աֆրինի Շանքիլ/Շինքալ գյուղը։

Քրդական լրատվական գործակալություններից մեկն էլ հրապարակել է տեսանյութ՝ նշելով, որ ոչնչացրել են Թուրքիայի ԶՈւ 2 տանկ։

Թուրքիան գործողությանը ներգրավել է նաև հրետանի, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ռազմական ավիացիա։

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը