Աշխարհ

22.01.2018 11:44


Mirror. հայտնի է «Արսենալ»-ում Մխիթարյանի աշխատավարձի չափը

Mirror. հայտնի է «Արսենալ»-ում Մխիթարյանի աշխատավարձի չափը

«Ման. Յունայթեդ»-ի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մոտ է կարիերան «Արսենալ»-ում շարունակելուն: Այս մասին հայտնում է Mirror-ը:

Աղբյուրի տեղեկություններով, Մխիթարյանը լոնդոնյան ակումբում ավելի բարձր կվարձատրվի, քան «Ման. Յունայթեդ»-ում: Հայ ֆուտբոլիստը շաբաթական կաշխատի ավելի քան 200 հազար ֆունտ ստերլինգ, այնինչ մանչեսթերյան գրանդի կազմում վաստակում էր 50 հազար ֆունտ ստերլինգ պակաս:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մխիթարյանը մեկնել է Լոնդոն և բուժզննում անցել «Արսենալ»-ում: Տրանսֆերի մասին, ամենայն հավանականությամբ, կհայտարարվի երկուշաբթի կամ երեքշաբթի:

Աղբյուրը՝ sportal.am

Այս խորագրի վերջին նյութերը