Աշխարհ

22.01.2018 17:39


«Արսենալ»-ը հույս ունի, որ Մխիթարյանի և Օբամեյանգի տրանսֆերները կմտափոխեն Օզիլին

«Արսենալ»-ը հույս ունի, որ Մխիթարյանի և Օբամեյանգի տրանսֆերները կմտափոխեն Օզիլին

Լոնդոնի «Արսենալ»-ը ցանկանում է թիմում պահել գերմանացի կիսապաշտպան Մեսուտ Օզիլին: Այս մասին հայտնում է Evening Standard-ի լրագրող Ջեյմս Օլին:

Աղբյուրի տեղեկություններով, «զինագործներ»-ը հույս ունեն Մխիթարյանի և Օբամեյանգի տրանսֆերները ձեռք բերելով համաձայնության հասնել նաև Օզիլի հետ:

Հաղորդվում է, որ բացի ուժեղ թիմում հանդես գալու ցանկությունից Օզիլը նաև ցանկանում է շաբաթական 300 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ ստանալ:

Աղբյուրը՝ sportal.am

Այս խորագրի վերջին նյութերը