Աշխարհ

23.01.2018 07:26


Անկարայի դատախազությունը թվիթերյան գրառման համար պատգամավորի դեմ հետաքննություն է սկսվել

Անկարայի դատախազությունը թվիթերյան գրառման համար պատգամավորի դեմ հետաքննություն է սկսվել

Անկարայի դատախազությունը հետաքննություն է սկսել «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) անդամ, դերսիմցի պատգամավոր Ալիջան Օնլուի դեմ, վերջինիս՝ Twitter-ում Աֆրինի վերաբերյալ արած գրառման պատճառով:

Նշենք, որ պատգամավորը սոցիալական կայքի իր էջում անդրադարձել էր օրերս Թուրքիայի ԶՈՒ-ի կողմից սիրիական Աֆրին քաղաքում քրդերի դեմ սկսված օպերացիային՝ գրելով. «Թուրքական պետությունը հարձակվում է Աֆրինի վրա, քանի որ դեմ է քրդերին և քրդական ձեռքբերումներին»:

Դատախազության կողմից արված հայտարարության մեջ ասվում է, որ պատգամավորը իր այս գրառմամբ «վիրավորել է թուրքական պետությանն ու թուրք ազգին» և, համապատասխանաբար, ՔՕ 301-րդ հոդվածով նրա դեմ հետաքննություն է սկսվել:

Նշենք, որ Թուրքիայի ՔՕ 301 հոդվածով մինչև երկու տարվա ազատազրկում է սպառնում թուրք ժողովրդին, պետության, թուրքականությանը, երկրի պետական կառույցներին, զինծառայողներին և իրավապահներին վիրավորելու համար։

Այս հոդվածով դատապարտվել էր «Ակօս» շաբաթաթերթի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքը։ Մասնագետների մի մասը գտնում է, որ Դինքին 301-րդ հոդվածով դատապարտելը դարձավ նրա սպանության պատճառներից մեկը։

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը