Աշխարհ

23.01.2018 15:07


Թուրք պատգամավորն առաջարկել է Էրդողանին «գազի»-ի կոչում շնորհել

Թուրք պատգամավորն առաջարկել է Էրդողանին «գազի»-ի կոչում շնորհել

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) պատգամավոր Մեթին Քյուլունքն առաջարկել է նախագահ Էրդողանին «գազի» (վետերան) կոչումը շնորհել։ Թուրքական «Demokrat Haber» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Քյուլունքը համապատասխան օրենքի նախագիծ է նախապատրաստել, որում մասնավորապես ասված է․

«Գազի են կոչում կրոնի համար պայքարող «գազա»-ների այն առաջնորդներին, ովքեր դիրքեր են պահպանել և վիրավորվել են հանուն հայրենիքի։ Այս իմաստով մեր հանրապետության նախագահը մի շարք ճակատներում պատերազմելով առաջ է շարժվել»։

Պատգամավորի խոսքով՝ Թուրքիայի և իշխող ԱԶԿ-ի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին այդ կոչումի շնորհումը կլինի թե՛ ազգային ավանդույթի շարունակություն, և թե՛ միջազգային հանրությանը ցույց կտա Թուրքիայի վճռականությունը։

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը