Աշխարհ

24.01.2018 11:49


Ջեք Ուիլշերը` Մխիթարյանին. Բարի գալուստ թիմ, անհամբերությամբ եմ սպասում քեզ հետ խաղալուն

Ջեք Ուիլշերը` Մխիթարյանին. Բարի գալուստ թիմ, անհամբերությամբ եմ սպասում քեզ հետ խաղալուն

Լոնդոնի «Արսենալի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջեք Ուիլշերը ողջունել է հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին «զինագործների» կազմում:

26-ամյա ֆուտբոլիստը երեկվա մարզումից Մխիթարյանի հետ լուսանկար է հրապարակել «Instagram»-ում և գրել. «Պատրաստ եմ վաղվան: Բարի գալուստ «Արսենալ», Մխիթարյան: Անհամբերությամբ սպասում եմ քեզ հետ խաղալուն»:

Հիշեցնենք` այսօր` հունվարի 24-ին Անգլիայի լիգայի Գավաթի կիսաեզրափակչում «Արսենալը» սեփական հարկի տակ կընդունի «Չելսիին», սակայն Մխիթարյանն այդ հանդիպմանը մասնակցել չի կարողանա: Թիմերի միջև կայացած առաջին խաղն ավարտվել է ոչ-ոքի` 0:0 հաշվով:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը