Աշխարհ

24.01.2018 15:55


Ազգերի Լիգա. հայտնի են Հայաստանի հավաքականի մրցակիցները (լուսանկար)

Ազգերի Լիգա. հայտնի են Հայաստանի հավաքականի մրցակիցները (լուսանկար)

Քիչ առաջ կայացավ Ազգերի Լիգայի վիճակահանությունը: Հայաստանի հավաքականն իմացավ իր մրցակիցների անունները:

Մեր ընտրանին կմրցի Մակեդոնիայի, Լիխտենշտեյնի և Ջիբրալթարի հավաքականների հետ:

Հիշեցնենք, որ Ազգերի լիգան ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող նոր մրցաշար է, որի ընթացքում եվրոպական հավաքականները բաժանվել են 4 դիվիզիոնների՝ ըստ իրենց վարկանիշների և յուրաքանչյուր դիվիզիոնի հաղթողը նվաճելու է Եվրոպայի 2020 թվականի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիր:

Հայաստանն ընդգրկվել է 4-րդ՝ D դիվիզոնում, ուր հանդես են գալու ընդհանուր առմամբ 16 երկրների հավաքականներ:

Խաղացանկի համաձայն Ազգերի լիգայի խմբային փուլի հանդիպումները կայանալու են 2018 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին:

Աղբյուրը՝ sportal.am

Այս խորագրի վերջին նյութերը