Աշխարհ

24.01.2018 16:07


Մխիթարյանը բավականաչափ տաղանդավոր է, որպեսզի օգտվի իր շանսից. Վենգեր

Մխիթարյանը բավականաչափ տաղանդավոր է, որպեսզի օգտվի իր շանսից. Վենգեր

Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հասկանում է, որ «Ման. Յունայթեդ»-ում անցկացրած անհաջող շրջանը կարող է ազդել թիմի նորեկ Հենրիխ Մխիթարյանի խաղի վրա:

«Իհարկե, անհանգստանում եմ այդ առիթով, բայց սա նոր շանս է Մխիթարյանի համար: Վստահ եմ, որ նա բավականաչափ տաղանդավոր է, որպեսզի օգտվի դրանից: Մխիթարյանի հետ հանդիպել եմ այն պահին, երբ նա տեղափոխվեց «Ման. Յունայթեդ»: Մենք մոտ էինք տրանսֆերին, բայց այն չկայացավ»,- ֆրանսիացի մասնագետի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Աղբյուրը՝ sportal.am

Այս խորագրի վերջին նյութերը