Աշխարհ

25.01.2018 16:13


Էլթոն Ջոնի համերգը Վրաստանում, հնարավոր է, չկայանա

Էլթոն Ջոնի համերգը Վրաստանում, հնարավոր է, չկայանա

Բրիտանացի երգահան, երգիչ եւ դաշնակահար Էլթոն Ջոնի համերգը Վրաստանում, հնարավոր է, տեղի չունենա: Բրիտանական «Դեյլի միրոր» թերթի տեղեկատվությամբ, Էլթոն Ջոնն առողջական խնդիրների հետեւանքով աշխարհի տարբեր երկրներում ծրագրված հյուրախաղերը դադարեցնում է:

Թերթի տեղեկատվությամբ, 70-ամյա երաժիշտը համաշխարհային մասշտաբով համերգների դադարեցման մասին հայտարարություն կտարածի առաջիկայում: Նախորդ տարվա ընթացքում Էլթոն Ջոնը 12 օր անցկացրել է հիվանդանոցային բուժական հաստատությունում (ստացիոնարում), երբ Հարավաֆրիկյան Հանրապետություն շրջագայության ժամանակ «վտանգավոր եւ հազվադեպ հանդիպող» հիվանդությամբ է վարակվել:

Հիշեցնենք՝ Վրաստանում Էլթոն Ջոնի համերգը պետք է կայանար նախորդ տարվա աշնանը, սակայն հետաձգվել էր մինչեւ ամառ: Կանկացվի՞, թե ոչ հունիսին ծրագրված համերգը, դեռեւս անհայտ է: Ինչպես հայտարարել է «Վրաստանի բանկը» «Ինտերպրեսնյուսի» հետ հարցազրույցում, իրենց այս փուլում համերգը չեղարկելու մասին պաշտոնապես չեն տեղեկցրել:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը