Աշխարհ

25.01.2018 15:00


Սանչեսի հեռանալը դրական ազդեցություն ունեցավ «Արսենալ»-ի վրա. Վենգեր

Սանչեսի հեռանալը դրական ազդեցություն ունեցավ «Արսենալ»-ի վրա. Վենգեր
«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոստովանել է, որ հարձակվող Ալեքսիս Սանչեսի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ» դրական է ազդել թիմի հոգեբանության վրա:
«Մենք կորցրինք հիանալի խաղացողի: Սակայն երբ թիմը գիտի ու հասկանում է, թե ինչ է կատարվում, ապա այն ավելի քիչ է շեղվում կենցաղային պայմանների կողմ: Դա դրական ազդեց արդյունավետության վրա: Այժմ մենք գիտենք, որ կարող ենք ամեն ինչ հաղթահարել, դրանում է մեր առավելությունը», - ֆրանսիացի մասնագետի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ «զինագործներ»-ն Անգլիայի լիգայի կիսաեզրափակչում հաղթահարեցին «Չելսի»-ի արգելնքն ու դուրս եկան եզրափակիչ փուլ:
Աղբյուրը՝ sportal.am

Այս խորագրի վերջին նյութերը