Աշխարհ

26.01.2018 11:16


Սիրիայի ՀՕՊ համակարգերը պատրաստ են խոցել Թուրքիայի կործանիչները

Սիրիայի ՀՕՊ համակարգերը պատրաստ են խոցել Թուրքիայի կործանիչները

Սիրիայի փոխարտգործնախարար Ֆայսալ Միքդաթը հայտարարել է, որ Թուրքիայի զինուժի ներխուժումը իրենց երկիր հանդիսանում է ինքնիշխանության խախտում:

Թուրքական «Diken» թերթի կայքի փոխնացմամբ՝ նա պաշտոնական Անկարային զգուշացրել է, որ իրենց ՀՕՊ համակարգերը պատրաստ են խոցել Թուրքիայի օդուժը:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Սիրիայում սկսված «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիան տեղի ունեցավ Ռուսաստանի համաձայնությամբ՝ սիրիացի պաշտոնյան ասել է.

«Մենք չգիտենք, թե Ռուսաստանը ինչ է մտածում: Չեմ կարծում, որ Ռուսաստանը կարող է քայլ անել Սիրիայի անունից կամ էլ դեմ գնալ այն սկզբունքներին, որոնք պաշտպանում է Սիրիայում: Թուրքիայի գործողությունները Սիրիայի դեմ հանդիսանում են ինքնիշխանության խախտում: Սիրիան բոլոր իրավունքները ունի ցանկացած տեսակի պատասխան տալ»:

Լրագրողները հետաքրքրվել են, թե արդյոք այդ պատասխանը կարող է լինել ռազմական գործողությունների տեսքով և, եթե այո, ապա արդյոք պաշտոնական Դամասկոսը կսկսի խոցել Թուրքիայի օդուժը:

«Մենք դրա մասին շատ բացահայտ ասացինք: Մեր ՀՕՊ համակարգերը միշտ պատրաստի վիճակում են»,- պատասխանել է Միքդաթը:

Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը հունվարի 20-ին Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։ «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմական գործողության վերջնական նպատակն է Սիրիայի քրդերից վերցնել Թուրքիայի հետ սահմանին ընկած 30կմ խորությամբ հատվածը և այնտեղ հիմնել անվտանգության գոտի։

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը