Լրահոս

26.01.2018 20:42


Հանրապետության մի շարք ավտոճանապարհների ձյուն և մառախուղ է

Հանրապետության մի շարք ավտոճանապարհների ձյուն և մառախուղ է

ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Տաշիրի, Ստեփանավանի, Ալավերդու, Նոյեմբերյանի, Լոռու, Իջևանի, Դիլիջանի, Տավուշի, Ճամբարակի, Սևանի, Ապարանի, Թալինի, Աշտարակի, Սիսիանի, Գորիսի, Կապանի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Բքի և ձյան պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:

Թալինի, Աշոցքի և Սևանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-50 մետր:

Ջերմուկի, Աշոցքի ճանապարհներին և Սարավանի լեռնանցքում գետնաբուք է։ Գորիսի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը