Աշխարհ

31.01.2018 20:03


«Երեխան ընկավ և մարդիկ անցան նրա վրայով». Թբիլիսիի մետրոյում տուժածները հիշում են դեպքի մանրամասները

«Երեխան ընկավ և մարդիկ անցան նրա վրայով». Թբիլիսիի մետրոյում տուժածները հիշում են դեպքի մանրամասները

Թբիլիսիի մետրոյի «Վարկեթիլի» կայարանում երեկ տեղի ունեցած փլուզման հետևանքով տուժածները հիշում են դեպքի մանրամասներն ու ասում, որ ցնցված են կատարվածով։

«Ամբողջ առաստաղն ընկավ: Երբ վագոնի մեջ էի և մարդիկ գոռում էին, ես մտածեցի, որ երկրաշարժ է: Հետո պատերից որոշ մասեր էին թափվում, կողքիս հարվածեցին»,-պատմում է տուժող Թինաթին Մոսիաշվիլին:

Տուժածներից մեկի տատիկը պատմում է, որ առաստաղի փլուզման ժամանակ իր 19-ամյա թոռն ընկել է, իսկ խուճապի մատնված ժողովուրդը քայլել է նրա վրայով:

«Իմ թոռն է 19-ամյա Լիզի Գամգեբելիան: Երեկ մետրոյում էր առաստաղի փլուզման ժամանակ: Երեխան ընկավ և մարդիկ անցան նրա վրայով։ Վնասվել են երիկամները, իսկ փորի մեջ ջուր է հավաքվել»,-ասում է Մանանա Մճեդլիշվիլին:

2017 թվականի ամռանը նշված մետրոյի կայարանում իրականացվել են վերականգնողական աշխատանքներ: Միջադեպի հետ կապված արդեն սկսվել է հետաքննություն: Իրավապահները հարցաքննում են նորոգման աշխատանքներն իրականացնող ընկերության ներկայացուցիչներին:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը