Աշխարհ

31.01.2018 19:13


Օբամեյանգ. «Ուրախ եմ, որ ես ու Մխիթարյանը դարձյալ նույն թիմում ենք» (տեսանյութ)

Օբամեյանգ. «Ուրախ եմ, որ ես ու Մխիթարյանը դարձյալ նույն թիմում ենք» (տեսանյութ)

Լոնդոնի «Արսենալի» նորեկ, գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը հարցարզույց է տվել ակումբի պաշտոնական կայքին, որում նաև խոսել է հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ վերամիավորելու մասին:

«Ուրախ եմ վերջապես այստեղ հայտնվելու համար: Կարողացա միանալ Միկիին այս թիմում: Երջանիկ եմ այս հիանալի ակումբում լինելու համար: «Արսենալը» մեծ պատմություն ունի, նրանք ունեցել են հիանալի ֆուտբոլիստներ, ինչպիսին էր Թիերի Անրին: Նա օրինակ է հարձակվողների համար: Անրին արագ էր, բազմաթիվ գոլերի հեղինակ էր դառնում: Հնարավոր է, որ ես ինչ-որ բանով նման եմ նրան: Շատ պետք է աշխատեմ Անրիին նմանվելու համար: Հույս ունեմ, որ կկարողանամ օգնել «Արսենալին» վերադառնալ լավագույնների թվին»,- ասել է «զինագործների» նորեկը:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը