Աշխարհ

31.01.2018 19:46


Մոսկովյան բիզնես կենտրոնում կրակոցներ են հնչել․ կան տուժածներ

Մոսկովյան բիզնես կենտրոնում կրակոցներ են հնչել․ կան տուժածներ

Մոսկվայի «Սվյատոգոր» բիզնես կենտրոնում` մետրոյի «Պավելեցկայա» կայարանի մոտ, այսօր կեսօրին կրակոցներ են հնչել, կան տուժածներ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Դեպքի վայր են մեկնել քննչական խմբերը։ 02 ծառայության ստացած ահազանգի համաձայն` բիզնես կենտրոնում հնչած կրակոցների հետևանքով մարդիկ են տուժել»,- հայտնել է գործակալության աղբյուրը։

Ռուսական լրատվամիջոցները, հղում անելով ականատեսներին, հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել նաև բժիշկները։

«Սվյատոգոր» կենտրոնում տասնյակ կազմակերպություններ են տեղակայված։ Դեպքի մանրամասները դեռ պարզ չեն։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը