Աշխարհ

02.02.2018 20:55


«Ես և Մխիթարյանն ասես եղբայրներ լինենք». Օբամեյանգ

«Ես և Մխիթարյանն ասես եղբայրներ լինենք». Օբամեյանգ

Լոնդոնի «Արսենալ»-ի նորեկ Պյեր-Էմերիկ Օբամեյանգը խոսել է իր թիմակից Հենրիխ Մխիթարյանի մասին, ում հետ ժամանակին հանդես է եկել նաև Դորտմունդի «Բորուսիա»-ի կազմում:

«Երջանիկ եմ, որ կրկին Մխիթարյանի հետ նույն թիմում ենք: Նա ասես եղբայրս լինի կամ լավ ընկեր: Նա ինձ մի քանի անգամ հարցրել է՝ կտեղափոխվեմ «Արսենալ», թե՞ ոչ, իսկ ես պատասխանել եմ. «Նախ դու պատասխանիր՝ կտեղափոխվես, թե՞ ոչ»: Մխիթարյանն իմ տրանսֆերի կայացման հարցում կարևոր գործոն է հանդիսացել: Կարծում եմ, որ մենք միմյանց լավ ենք հասկանում ոչ միայն խաղադաշտում, այլ նաև դրա սահմաններից դուրս, ինչի պատճառով էլ միասին խաղալն ավելի հեշտ է»,- գաբոնցի հարձակվողի խոսքերն է մեջբերում «զինագործներ»-ի պաշտոնական կայքը:

Աղբյուրը՝ sportal.am

Այս խորագրի վերջին նյութերը