Աշխարհ

03.02.2018 14:37


Թիերի Անրին խոսել է Մխիթարյանի և Օբամեյանգի վերամիավորման մասին

Թիերի Անրին խոսել է Մխիթարյանի և Օբամեյանգի վերամիավորման մասին

«Արսենալի» լեգենդար հարձակվող Թիերի Անրին խոսել է լոնդոնյան ակումբի երկու նորեկների` կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի և հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի մասին, որոնք ավելի վաղ միասին հանդես են եկել Դորտմունդի «Բորուսիայում».

«Օբամեյանգը խաղացել է Մխիթարյանի հետ, այնպես որ նրանք իրար շատ լավ գիտեն: Կարծում եմ` հիանալի է, երբ դու երկու տարբեր ակումբներից ֆուտբոլիստների ես ձեռք բերում, բայց նրանք արդեն միասին խաղալու փորձ ունեն»,- Անրիի խոսքերն է փոխանցում «Sky Sports»-ը:

Հիշեցնենք` Օբամեյանգի և Մխիթարյանի հետ «զինագործները» երկարաժամկետ պայմանագրեր են կնքել, իսկ գաբոնցի ֆուտբոլիստի տեղափոխությունը կայացել է ռեկորդային գումարով:

Օբամեյանգն ավելի վաղ հայտարարել էր, որ իր տեղափոխությունն «Արսենալ» մեծամասամբ կախված է եղել Մխիթարյանից:

«Նա պայմանագիր կնքեց «Արսենալի» հետ, որից հետո ես տեղափոխվեցի Լոնդոն: Դա մեծ գործոն էր իմ տեղափոխության հարցում»,- ասել էր ֆուտբոլիստը:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը