Աշխարհ

04.02.2018 08:44


WhoScored. Հենրիխ Մխիթարյանը՝ «Արսենալ»-«Էվերթոն» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ

WhoScored. Հենրիխ Մխիթարյանը՝ «Արսենալ»-«Էվերթոն» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ

Հայտնի WhoScored.com կայքը ներկայացրել է ԱՊԼ-ի 26-րդ տուրի «Արսենալ»-«Էվերթոն» հանդիպմանը մասնակցած ֆուտբոլիստների գնահատականները (5:1):

Ամենաբարձր՝ 9,9 գնահատականն է ստացել «զինագործներ»-ի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով աչքի էր ընկել 3 գոլային փոխանցմամբ:

Հայ ֆուտբոլիստը 2 հարված է կատարել, որոնցից մեկը՝ դարպասին: Մխիթարյանը 3 սրող փոխանցում է կատարել, 4 անգամ հաղթել է օդային պայքարներում, 62 անգամ դիպչել է գնդակին, իսկ փոխանցումների ճշտգրտությունն «Արսենալ»-ի 7 համարի մոտ կազմել է 78,6%:

Այսպիսով, ողջ հանդիպմանը մասնակցած Մխիթարյանը WhoScored-ի վարկածով ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

Աղբյուրը՝ sportal.am

Այս խորագրի վերջին նյութերը