Աշխարհ

04.02.2018 09:13


Վենգերը մեկնաբանել է «Արսենալ»-ի նորեկների՝ Մխիթարյանի և Օբամեյանգի ցուցադրած խաղը

Վենգերը մեկնաբանել է «Արսենալ»-ի նորեկների՝ Մխիթարյանի և Օբամեյանգի ցուցադրած խաղը

Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է ԱՊԼ-ի 26-րդ տուրում «Էվերթոն»-ի նկատմամբ տարած հաղթանակը (5:1):

«Ավելի սուր և արագ էինք գործում, քան «Սուոնսի»-ի դեմ նախորդ խաղում: Այս հանդիպումն ասես «Քրիստալ Փելաս»-ի հետ հանդիպման կրկնությունը լիներ, երբ մենք առաջին 20 րոպեից հետո 4:0 հաշվով հաղթում էինք: Մխիթարյանի և Օբամեյանգի խա՞ղը: Վաղ է ինչ-որ բան ասելը, բայց կարծում եմ, որ նրանք ունեն բոլոր անհրաժեշտ որակները, որպեսզի կարողանան ներգրավվել մեր խաղին: Նրանք արագ են և շատ կտրուկ են տեղաշարժվում: Սրանք դրական նշաններ են»,- ֆրանսիացի մասնագետի խոսքերն է մեջբերում BBC-ն:

Աղբյուրը՝ sportal.am

Այս խորագրի վերջին նյութերը