Աշխարհ

04.02.2018 11:53


Ինչպես ծնվեց Քլունիների սերը. երկար լռելուց հետո գաղտնիքը բացահայտեց ամուսինը

Ինչպես ծնվեց Քլունիների սերը. երկար լռելուց հետո գաղտնիքը բացահայտեց ամուսինը

Օրերս Ջորջ Քլունին Դևիդ Լեթերմանի թոք-շոուի ժամանակակ վերջապես մանրամասներ է ներկայացրել իր և կնոջ սիրավեպից՝ բացահայտելով, որ իրենք իրականում հանդիպել են ոչ թե բարեգործական երեկոյի ժամանակ, այլ ընտանեկան ջերմ միջավայրում: Ընդ որում՝ նրանց հանդիպումն ու ամուսնությունը «մարգարեական» է եղել: Այս մասին տեղեկացնում է Elle.ru-ն:

Դերասանը պատմել է, որ առաջին անգամ Ամալին տեսել է 2013 թվականի ամռանը: Այդ ժամանակ նա գործերով Լոնդոնից Կանն էր մեկնում, սակայն վերջին պահին որոշել էր փոխել երթուղին դեպի Իտալիա՝ Կոմո կղզի, որտեղ գտնվում է Ջորջի առանձնատունը:

«Այդ հանդիպման համար ես անգամ տանից դուրս չեմ եկել, և չէի կարող պատկերացնել, որ նման բան հնարավոր է: Մի օր ինձ զանգահարեց մեր ընդհանուր ընկերներից մեկը և ասաց, որ ցանկանում է հյուրընկալվել ինձ: Նա զգուշացրեց, որ մենակ չէ, ընկերոջ հետ է: Ես սիրով համաձայնեցի: Դրանից հետո զանգահարեց իմ գործակալն ու ասաց, թե արդեն տեսել է կնոջը, որը պետք է ինձ հյուր գա: Նաև հավելեց, որ ես կամուսնանամ նրա հետ: Ամենածիծաղելին այն է, որ այդ երեկո ծնողներս իմ տանն էին: Մենք բոլորս մինչև լուսաբաց զրուցեցինք: Այնուհետև ես և Ամալը փոխանակեցինք էլեկտրոնային փոստի հասցեները, որպեսզի նա կարողանար ծնողներիս լուսանկարներն ուղարկել ինձ: Ամալն այդ երեկո լուսանկարում էր մեզ: Այդպես սկսեցինք նամակագրական կապ պահել: Բայց ես չգիտեի՝ ուզո՞ւմ է արդյոք նա հանդիպել ինձ հետ, թե ոչ: Մենք շփվում էինք որպես ընկերներ»:

Մի քանի ամիս նամակագրությունից հետո աշնանը նրանք վերջապես ժամադրվեցին: Ջորջ Քլունին նախ Ամալին հրավիրեց Լոնդոնի Abbey Road կինոստուդիա, որտեղ այդ պահին նրա ռեժիսորական նախագծի համար երաժշտություն էին ձայնագրում: Այնուհետև նրանք ընթրեցին ռեստորանում:

Կես տարի անց Քլունին ամուսնության առաջարկություն արեց իր սրտի տիրուհուն, իսկ անցած տարի սիրահարների երջանկությունը կրկնապատկվեց՝ երկվորյակների լույս աշխարհ գալով:

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը