Աշխարհ

04.02.2018 18:11


Նորից միասին. Մոմանիի ծաղրանկարը` նվիրված Օբամեյանգի և Մխիթարյանի վերամիավորմանը

Նորից միասին. Մոմանիի ծաղրանկարը` նվիրված Օբամեյանգի և Մխիթարյանի վերամիավորմանը

Հայտնի ծաղրանկարիչ Օմար Մոմանին անդրադարձել է «Արսենալի» նորեկներ Հենրիխ Մխիթարյանի և Պյեր-Էմերիկ Օբամեյանգի վերամիավորմանը:

Այս ֆուտբոլիստները, հիշեցնենք, ավելի վաղ միասին խաղացել են Դորտմունդի «Բորուսիայում», իսկ երեկ համատեղ առաջին հանդիպումն են անցկացրել «զինագործների» կազմում:

«Արսենալը» 5:1 հաշվով հաղթել է «Էվերթոնին», իսկ Մխիթարյանը դարձել է 3 գոլային փոխանցման հեղինակ: Նրա փոխանցումներից մեկն էլ հենց հասցեագրված է եղել Օբամեյանգին, որը գոլով է տոնել նորամուտն անգլիական ակումբում։

Նշենք` երեկոյան Մոմանին «Արսենալին» և Մխիթարյանին խոստացել էր նրանց նվիրված ծաղրանակար ստեղծել:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը