Աշխարհ

04.02.2018 18:54


Մխիթարյանն անհավանական ֆուտբոլիստ է. Իվոբի

Մխիթարյանն անհավանական ֆուտբոլիստ է. Իվոբի

Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Ալեքս Իվոբին մեկնաբանել է թիմի նորեկներ Պյեր-Էմերիկ Օբամեյանգի և Հենրիխ Մխիթարյանի ցուցադրած խաղը:

Օբամեյանգն ու Մխիթարյանը մասնակցեցին «Էվերթոն»-ի դեմ ԱՊԼ-ի 26-րդ տուրի հաղթական խաղին (5:1): Գաբոնցին աչքի ընկավ գոլով, իսկ հայ ֆուտբոլիստը՝ 3 գոլային փոխանցմամբ:

«Օբամեյանգն անհավանական տեմպով է խաղում և ունի հրաշալի գոլային հոտառություն: Շատ ուրախ ենք, որ նա մեր թիմի մի մասն է կազմում:

Ինչ վերաբերում է Մխաիթարյանին, ապա մարզումների ժամանակ տեսել ենք նրա հրաշալի գործողությունները, և նույնը սպասում էինք խաղի ժամանակ: Նա անհավանական ֆուտբոլիստ է: Այսպիսի հարձակման գծի առկայությամբ միշտ գոլային պահեր կստեղծենք»,- Իվոբիի խոսքերն է մեջբերում «զինագործներ»-ի պաշտոնական կայքը:

Աղբյուրը՝ sportal.am

Այս խորագրի վերջին նյութերը