Աշխարհ

05.02.2018 09:51


«Դարի ձյունը»․ Մոսկվայում պայքարում են առատ տեղումների հետևանքների դեմ․ կա մեկ զոհ (տեսանյութ)

«Դարի ձյունը»․ Մոսկվայում պայքարում են առատ տեղումների հետևանքների դեմ․ կա մեկ զոհ (տեսանյութ)

Հանգստյան օրերին Մոսկվայում և մերձմոսկովյան շրջանում գրեթե մեկ ամսվա նորմայի չափ ձյուն է տեղացել։ Ձյան ծանրության պատճառով տապալված ծառի տակ մնալու հետևանքով մեկ մարդ մահացել է։ BBC-ին հայտնում է, որ 5 վիրավոր կա։

Մայրաքաղաքի օդանավակայաններում ավելի քան 200 չվերթ է հետաձգվել։ Հոսանքազրկումներ են եղել։ Փողոցները ձնից մաքրելու համար նույնիսկ ռազմական տեխնիկա է դուրս բերվել։ Աշակերտներին թույլատրվել է մնալ տանը։

Մոսկվայի Օդերևութաբանության բյուրոյից հայտնում են, որ նման սաստիկ տեղումները ռեկորդային են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը