Աշխարհ

05.02.2018 15:17


Կլեմենտ. Մխիթարյա՞ն, Արսենալի լավագույն տրանսֆերը Օզիլն է

Կլեմենտ. Մխիթարյա՞ն, Արսենալի լավագույն տրանսֆերը Օզիլն է

«Սուոնսիի» նախկին գլխավոր մարզիչ Փոլ Կլեմենտը խոսել է «Արսենալի» տրանսֆերային ձեռբերումների մասին.

«Ընդամենը մեկ հանդիպում է անցել, բայց Մխիթարյանն իրեն հիանալի է դրսևորել: Նույնը կարող եմ ասել նաև Օբամեյանգի մասին: Երկուսն էլ հիանալի տրանսֆերներ էին լոնդոնցիների համար: Սակայն, կարծում եմ, որ «Արսենալի» լավագույն ձեռքբերումը Մեսութ Օզիլն է: Որոշ ժամանակ աշխատել եմ նրա հետ «Ռեալում»: Նա ֆենոմենալ ֆուտբոլիստ է»,- Կլեմենտի խոսքերը մեջբերում է «Sky Sports»-ը:

Հիշեցնենք, որ գերմանացին «զինագործների» հետ երկարաձգել է պայմանագրի ժամկետը մինչև 2021 թվականը:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը