Լրահոս

10.02.2018 12:09


Հայաստանում ՌԴ ԶՈւ դիպուկահարները վարժանքներ են անցկացնում

Հայաստանում ՌԴ ԶՈւ դիպուկահարները վարժանքներ են անցկացնում

Հայասանում տեղակայված ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի դիպուկահարները զույգերով և խմբերով դաշտային վարժանքներ են անցկացնում՝ գիշերային պայմաններում ոչնչացնելով պայմանական հակառակորդի թիրախները: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

Հատուկ մարտավարական և կրակային պատրաստության պարապմունքների ընթացքում ռազմաբազայի շարքերը նոր համալրած դիպուկահարներին ուսուցանում են ինչպես քողարկվել, նշանառության կանոնները, թիրախների ընտրություն ևն:

Դիպուկահարները ավելի քան 20 վարժություն են կատարելու՝ հեռահարների, մետեոկայանների, կապի և կառավարման «Ստրելեց» համալիրների կիրառմամբ:

Զինծառայողները մարզվում են ՍՎԴ և «Վինտորեզ» տեսակի դիպուկահար հրացաններով։

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը