Աշխարհ

10.02.2018 11:43


Մխիթարյանն ասել է, թե որն է Վենգերի և Մոուրինյուի տարբերությունը

Մխիթարյանն ասել է, թե որն է Վենգերի և Մոուրինյուի տարբերությունը

«Արսենալ»-ի նորեկ Հենրիխ Մխիթարյանը համեմատել է իր նախկին և ներկայիս մարզիչներ Ժոզե Մոուրինյուին և Արսեն Վենգերին:

«Մոուրինյուն շատ բան էր պահանջում իր խաղացողներից: Շատ-շատ: Չափազանց դժվար էր: Վենգերի փիլիսոփայությունը լավ ֆուտբոլ ցուցադրելն է, հաղթել և հաճույք ստանալ դրանից: Վենգերն ավելի ընկերասեր է: Նա հասկացող է, կարող է մտնել խաղացողի դրության մեջ, ավելի հանգիստ է: Ահա թե ինչում է տարբերությունը», - հայազգի ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Sport.sfr.fr-ն:
Աղբյուրը՝ sportal.am

Այս խորագրի վերջին նյութերը