Աշխարհ

10.02.2018 14:48


Սանչես. «Եկել եմ «Մանչեսթեր Յունայթեդ», որ նվաճեմ բոլոր տիտղոսները»

Սանչես. «Եկել եմ «Մանչեսթեր Յունայթեդ», որ նվաճեմ բոլոր տիտղոսները»

«Մանչեսթեր Յունայթեդի» չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը խոսել է մանկունիացիների կազմ տեղափոխվելու մասին.

«Կարծում եմ` «Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի ամենամեծ ակումբն է: Շատ մեծ ակումբներ կան, այդ թվում` «Արսենալը», որտեղ ես խաղացել եմ: Գալով այստեղ, նայելով ակումբի տարբերանշանին` կարծում եմ, որ «Յունայթեդը» պետք է նվաճի բոլոր տիտղոսները: Այլապես ես այստեղ չէի գա:

Ես «Արսենալից» հեռացել եմ, որպեսզի աճ գրանցեմ և սովորեմ` որպես ֆուտբոլիստ: Ինձ համար սա նոր մարտահրավեր է»,- Սանչեսի խոսքերն է փոխանցում «Sky Sports»-ը:

Հիշեցնենք` հունվարին «Մանչեսթեր Յունայթեդը» և «Արսենալը» փոխանակվել են ֆուտբոլիստներով: Սանչեսը տեղափոխվել է Մանչեսթեր, իսկ Հենրիխ Մխիթարյանը` Լոնդոն:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը