Աշխարհ

10.02.2018 21:56


Քրդերը Սիրիայի սահմանին Թուրքիայի ԶՈւ ուղղաթիռ են խոցել (տեսանյութ)

Քրդերը Սիրիայի սահմանին Թուրքիայի ԶՈւ ուղղաթիռ են խոցել (տեսանյութ)

Այսօր՝ փետրվարի 10-ին, սիրիայի քրդական ուժերը խոցել են սիրիական Աֆրինում գործողություն իրականացնող թուրքական զինուժի ուղղաթիռ, նախնական տվյալներով՝ Տ-129 «Աթաք»: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է ուղղաթիռի խոցման փաստը: Հրապարակվել է նաև տեսանյութ:

Թուրքիայի նախագահը սպառնում է, որ «քրդերը կվճարեն դրա համար»:

Twitter սոցիալական ցանցում Թուրքիայի գործողություններն ակտիվ մեկնաբանող օգտատերերից մեկը նշում է, որ ուղղաթիռի խոցման արդյունքում 2 զինծառայող սպանվել է:

Երկու զինծառայողի սպանվելու փաստն արդեն հաստատել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը