Քաղաքական

13.02.2018 12:01


Ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանի ավագանու նիստի ժամանակ (տեսանյութ)

Ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանի ավագանու նիստի ժամանակ (տեսանյութ)

Այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել «Երկիր Ծիրանի» և Հանրապետական խմբակցությունների անդամների միջև։

Ամեն ինչ սկսվել է նրանից, որ «Երկիր Ծիրանի»-ը անդամները Նուբարաշենից բերված կոյուղաջրով լի շիշը ներս են տարել դահլիճ ու փորձել այն մոտեցնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին։

ՀՀԿ ու «Երկիր Ծիրանի» խմբակցությունների անդամների նախ սկսել են հրշմշտել իրար, ապա անցել են բռունցքների։

Հանրապետականի ավագանու անդամը մի քանի անգամ ապտակել է «Երկիր Ծիրանի»-ից Մարինա Խաչատրյանին ու քաշել նրա մազերը։

Հիշեցնենք, որ նախօրեին Նուբարաշենի խճուղու հարակից շենքի բնակիչները փակել էին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ տանող ճանապարհը՝ բողոքելով ՔԿՀ-ի կոյուղուց տարածվող գարշահոտությունից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը