Աշխարհ

13.02.2018 21:05


Սահակաշվիլին նարնջագույն հեղափոխությունների Լենինն է. Ժիրինովսկի

Սահակաշվիլին նարնջագույն հեղափոխությունների Լենինն է. Ժիրինովսկի
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին «նարնջագույն հեղափոխությունների Լենին» է անվանել:
«Միխեիլ Սաակաշվիլին բոլոր նարնջագույն հեղափոխությունների կազմակերպիչն է: Ջին Շարփը (արաբական աշխարհի հեղափոխությունների ալիքի ոգեշնչողը, խմբ․) որոշ ժամանակ առաջ է մահացել, իսկ Սահակաշվիլիին դեռ պետք է Նոբելյան մրցանակի առաջադրել: Նա պրագմատիկ գործիչ է, նարնջագույն հեղափոխությունների Լենինն է»,- հայտարարել է Ժիրինովսկին:
Հիշեցնենք, որ երեկ Ուկրաինայի սահմանային ծառայությունը ձերբակալել և Լեհաստան է վերադարձրել Միխեիլ Սահակաշվիլիին:
Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը