Աշխարհ

14.02.2018 11:06


Սպիտակ փոշով լցված նամակ՝ Դոնալդ Թրամփ կրտսերի կնոջը (տեսանյութ)

Սպիտակ փոշով լցված նամակ՝ Դոնալդ Թրամփ կրտսերի կնոջը (տեսանյութ)

ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունները փորձում են գտնել Դոնալդ Թրամփ կրտսերի՝ Նյու Յորքում գտնվող բնակարան սպիտակ փոշով նամակ ուղարկողին։ Նամակը բացել է նախագահ Թրամփի որդու կինը՝ Վանեսան, որից հետո իրեն վատ է զգացել, սկսել է հազալ, առաջ է եկել սրտխառնոց։

Նա զանգահարել է շտապ օգնություն, որի անձնակազմը, անվտանգությունից ելնելով, նրան տեղափոխել է հիվանդանոց։

Ինչպես բնակիչներից Սյուզըն Գրելլան է ասում, դեպքը զզվելի արարք է։ «Մի բան է նախագահին չսիրելը, մեկ այլ բան՝ նրա ընտանիքի դեմ նման արարքի դիմելը»։

Փոշու նախնական ստուգումները ցույց են տվել, որ այն չունի վտանգավոր պարունակություն։

Հիշեցնենք, որ 2016 թվականին սպիտակ, անվնաս փոշով լցված մի ծրար էլ ուղարկվել էր նախագահ Թրամփի երկրորդ որդու՝ Էրիք Թրամփի հասցեով։

ԱՄՆ-ի իշխանություններն ու անվտանգության ուժերը նման խնդրի առջեւ կանգնեցին 2011 թվականից, երբ սիբիրախտի վարակով լցված ծրարներ ուղարկվեցին մի քանի կոնգրեսականների ու մամուլի ծառայությունների հասցներով։

Աղբյուրը՝ Ամերիկայի ձայն

Այս խորագրի վերջին նյութերը