Աշխարհ

14.02.2018 12:50


Հենրիխ Մխիթարյանը Օբամեյանգի և Օզիլի մասին (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյանը Օբամեյանգի և Օզիլի մասին (տեսանյութ)

«Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է իր թիմակիցներ Պիեր-Էմերիկ Օբամեյանգի և Մեսուտ Օզիլի մասին։

«Մենք շատ ժամանակ չունեինք, որպեսզի պատրաստվեինք «Էվերթոնի» հետ խաղին: Օբամեյանգը նոր էր տեղափոխվել և երկու օրը բավական չէր, որպեսզի հիշեինք այն բոլոր հնարքները, որոնք նախկինում կիրառում էինք: Անհավատալի էր թվում, որ մենք կրկին միասին կխաղանք: Ես շատ երջանիկ եմ այս առիթով: Լավ գիտեմ նրան, նա իմ ամենամոտ ընկերներից ու թիմակիցներից մեկն է, որի հետ երբևէ խաղացել եմ: Ուրախ եմ տեսնել Օբամեյանգին «Արսենալի» մարզաշապիկով: Ինձ դուր է գալիս նրա հետ խաղալը: Հասկանում եմ նրա ամեն մի շարժումը ու հույս ունեմ, որ հաջորդ խաղերում ավելի մեծ արդյունքներ ցույց կտանք»,- ասել է Մխթարյանը:

Նա նաև հայտարարել է, որ Մեսուտ Օզիլին համարում է աշխարհի լավագույն 10 համարը (փլեյմեյքեր):

«Բոլորը գիտեն, որ Օզիլն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: Ուրախ եմ, որ նրա կողքին եմ խաղում: Օզիլը լավ է հասկանում ֆուտբոլային տակտիկաներից, գերազանց տեսնում է խաղադաշտը, ինչպես նաև ունի հրաշալի տեխնիկա: Նա լավագույնն է իր դիրքում»,-նշել է Մխիթարյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը