Աշխարհ

14.02.2018 18:59


Վրաց հոգևորականը նվեր ստացած ավտոմեքենան վաճառում է, որ օգնի կարիքավորներին (լուսանկար)

Վրաց հոգևորականը նվեր ստացած ավտոմեքենան վաճառում է, որ օգնի կարիքավորներին (լուսանկար)
Հոգևորական Իոանե Նինիվիլին նվեր ստացած նոր ավտոմեքենան վաճառում է, որպեսզի ստացած գումարը հատկացնի եկեղեցաշինությանն ու կարիքավորներին:

«Ընկերս ավտոմեքենա է նվիրել: Իմ հին ավտոմեքենան, որը 19 տարեկան է, ինձ բավարարում է: Որոշել եմ վաճառել նվիրած ավտոմեքենան և ստացած գումարը տրամադրեմ եկեղեցաշինությանը և ֆինանսական օգնության կարիք ունեցողներին։ Աստված ձեզ պահապան»,-ուղերձում ասել է հոգևորականը:
Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը