Լրահոս

08.02.2010 12:58


Դավութօղլուն սպառնացել է հայ–թուրքական գործընթացի ձախողմամբ

Դավութօղլուն սպառնացել է հայ–թուրքական գործընթացի ձախողմամբ

«Քաղաքականության և դիվանագիտության մեջ ես պատահականությունների չեմ հավատում։ Միացյալ Նահանգների կոնգրեսականների՝ ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը ներկայացրած, այսպես կոչված, Հայոց ցեղասպանության հարցն իհարկե ճնշման ձև է։ Սակայն բոլորը պետք է իմանան, որ Թուրքիան այն երկիրը չէ, որի հետ կարելի է խոսել ճնշման լեզվով»,-թուրք լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն։ Նա նշել է, որ այս բոլորը մի շղթայի տարր է։

«Նախ Հայաստանի ՍԴ-ն արձանագրությունների ոգուն հակասող որոշում է կայացնում, այնուհետև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ոչ կառուցողական դիրքերից է հանդես գալիս Սոչիում, իսկ հիմա նշանակված է Կոնգրեսում, այսպես կոչված, Ցեղասպանության քննարկման օրը,- ասել է Դավութօղլուն՝ հավելելով,- պետք չէ մեզ շանտաժի ենթարկել ապրիլի 24-ով. եթե ինչ-որ մեկն ուզում է մեզ վրա ճնշում գործադրել, դա ապարդյուն է։ Թուրքիան ինքնաբավ երկիր է և որոշումներ ընդունում է՝ ելնելով իր ազգային շահերից։ Եվ եթե ամերիկացիները կդիմեն նման մեթոդների, ապա մենք պաշտոնապես հայտարարում ենք՝ հայ-թուրքական հարաբերությունների գործընթացը կձախողվի»։

Ըստ «Hurriyet»-ի

Այս խորագրի վերջին նյութերը