Կարծիք

19.02.2018 14:32


Հեղինակային երգի ամենանուրբ երակը ...կտրվեց

Հեղինակային երգի ամենանուրբ երակը ...կտրվեց

Հեղինակային երգի ամենանուրբ երակը ...կտրվեց...
Թումանյան էր երգում և Թումանյանի ծննդյանն օրն էլ գնաց մեր հրաշալի Մարիետա Բադալյանը:
1980-ականներին Հայաստանի միակ հեռուստատեսության եթերում նա իր կիթառով ու կենդանի կատարմամբ մեզ գերում էր ու թովում՝ պահպանելով հեղինակային երգի բարձր նշաձողը՝ կիրթ, զուլալ, ինքնամոռաց, զգացմունքային, հոգի փոթորկող...
Տեսակավոր էր...
Այնքան տեսակավոր ու պինդ, որ երբե՛ք չքծնեց իշխանություններին, շատերի պես չծամածռվեց ուժեղի առաջ: Մնաց ինքն իր հետ, իր էությանն ու սկզբունքներին անդավաճան: Դրա համար էլ Հայաստանի հեռուստատեսության կլոր ամյակ նշողները չբարեհաճեցին նրան հրավիրել ու մեծարել՝ որպես մի քանի տասնամյակ սերունդներին հոգևոր լիցքեր հաղորդող արվեստագետի:
Չքծնեց, չխոնարհվեց տապարով շինված դեմք ունեցող իշխողներին: Դրա համար էլ Մարիետայի ստեղծագործական գործունեությունը մեդալ ու կոչում շնորհող չալաղաջասեր իշխանությունը չգնահատեց:
Խավարասերներն ինչպե՞ս կարող էին տեսնել Մարիետայի սփռած լույսը...
Նրան մեդալ ու կոչում պետք էլ չէր, քանզի նրա երգերն անգին են...

Ափսոս էիր դու, սիրելիս...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը