Աշխարհ

28.02.2018 17:47


Թուրքիայում կարուսելի վրա տեղադրված կիսամերկ կնոջ արձանը իրարանցում է առաջացրել (լուսանկար)

Թուրքիայում կարուսելի վրա տեղադրված կիսամերկ կնոջ արձանը իրարանցում է առաջացրել (լուսանկար)

Թուրքիայի Ադափազար քաղաքի զբոսայգիներից մեկում կարուսելի վրա տեղադրված կիսամերկ մանեկենը բնակիչների շրջանում իրարանցում է առաջացրել:

Մանկական ատրակցիոնների զբոսայգում «կուրծքը բաց» կնոջ արձանը արական սեռի ներկայացուցիչ այցելուներին անտարբեր չի թողել:

Սոցցանցերում հայտնվել են բնակիչների լուսանկարները՝ վերոնշյալ արձանի ֆոնին:

Նշվում է, որ զբոսայգին երկար ժամանակ փակված է եղել և վերջերս է վերաբացվել։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը