Աշխարհ

01.03.2018 21:12


Մխիթարյան. Հնարավոր է, որ չէի համապատասխանում «Մանչեսթեր Յունայթեդին»

Մխիթարյան. Հնարավոր է, որ չէի համապատասխանում «Մանչեսթեր Յունայթեդին»

Լոնդոնի «Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է ձմեռային տրասնֆերային պատուհանի ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվելու մասին:

«Բոլորը գիտեն, որ «Արսենալը» հարձակողական ֆուտբոլ է ցուցադրում, իսկ ես սիրում եմ այդ խաղաոճը: «Մանչեսթեր Յունայթեդում» նույնպես գրոհում էինք, սակայն ոչ ամեն խաղում: Չեմ ցանկանում ոչ ոքի մեղադրել, քանի որ յուրաքանչյուր մարզիչ իր փիլիսոփայությունն ունի: Հնարավոր է, որ չէի համապատասխանում «Մանչեսթեր Յունայթեդին»:

Անկախ դիրքից յուրաքանչյուր ֆուտբոլիստ պետք է պաշտպանվի: Հնարավոր չէ պաշտպանվել 4-5 ֆուտբոլիստներով, դա պետք է ամբողջ թիմն անի: Ես նույնպես մասնակցում եմ այդ գործընթացին: Առաջին հերթին մտքերս թիմի մասին են, նոր հետո իմ: Եսասեր չեմ և մտածում եմ գոլային պահեր ստեղծելու մասին»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը