Աշխարհ

02.03.2018 21:05


Օբամեյանգը` «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղերի մասին. Սա պարզապես մեծ հիասթափություն է

Օբամեյանգը` «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղերի մասին. Սա պարզապես մեծ հիասթափություն է

Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը խոսել է Անգլիայի Գավաթի եզրափակչի և Պրեմիեր լիգայի շրջանակում «Մանչեսթեր Սիթիից» կրած երկու պարտությունների մասին:

Արսեն Վենգերի գլխավորած թիմը երկու խաղերում պարտվել է «քաղաքաբնակներին» 0:3 հաշվով:

«Մենք դժգոհ ենք մեր ցուցադրած խաղից: Խփած գոլը կարող էր մոտիվացնել մեզ, սակայն մրցակիցը թույլ չտվեց դա անել: «Մանչեսթեր Սիթին» ավելի լավ էր դիտվում: Սա պարզապես մեծ հիասթափություն է: Կարծում եմ` երեկ երեկոյան մենք ոչ մի դրական պահ չենք ունեցել»,- հարձակվողի խոսքն է մեջբերում «Goal.com»-ը:

Նշենք, որ երեկվա խաղում գաբոնցին չի կարողացել անվրեպ իրացնել նշանակված 11 մետրանոցը:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը