Աշխարհ

08.03.2018 11:51


Վենգերը խոսել է Մխիթարյան-Օզիլ խաղային դուետի մասին

Վենգերը խոսել է Մխիթարյան-Օզիլ խաղային դուետի մասին

«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է թիմի կիսապաշտպաններ Հենրիխ Մխիթարյանի և Մեսութ Օզիլի գործակցության մասին:

«Կարող ե՞ն արդյոք միասին խաղալ Օզիլը և Մխիթարյանը: Դա, իհարկե, հնարավոր է: Դա կախված է, այսպես կոչված, «10 համարների» կոնկրետ գործողություններից: Ֆուտբոլում շատ պատմություններ կան, երբ «10 համարները» միասին են խաղացել: Ժամանակը ցույց տվեց, որ լավագույն խաղացողներն ընդունակ են նման բանի»,-ֆրանսիացի մասնագետի խոսքերն է փոխանցում Mirror-ը:

Աղբյուրը՝ sportal.am

Այս խորագրի վերջին նյութերը