Աշխարհ

08.03.2018 15:16


Թուրքական ուժերը Աֆրինում քրդերից կարևոր քաղաք են գրավել

Թուրքական ուժերը Աֆրինում քրդերից կարևոր քաղաք են գրավել

Այսօր՝ մարտի 8-ին, ըստ թուրքական աղբյուրներից ստացվող տեղեկությունների, Թուրքիայի զինուժը և հովանավորյալ զինյալները Սիրիայի Աֆրինում քրդերից կարողացել են գրավել կարևոր նշանակություն ունեցող Ջանդարիս քաղաքը: Տեղեկությունը դեռևս ամբողջությամբ չի հաստատվել:

Մարտի 8-ի առավորյան տարածվող տեղեկություններով՝ թուրքական ուժերը գրոհել և շրջափակել էին Աֆրինի հարավ-արևմուտքում գտնվող Ջանդարիս քաղաքը: Ավելի ուշ Թուրքիայի հոնավարությամբ գործող զինյալները քաղաքային մարտերից տեսանյութ էին հրապարակել: Այստեղից պարզ էր դառնում, որ նրանք առնվազն մտել են քաղաքի մի հատված:

Արդեն շուրջ մեկ ժամ առաջ տարածված տեղեկությունների համաձայն՝ Թուրքիաի հովանավորյալ զինյալները հայտարարում էին, թե քաղաքում վերահսկողությունն ամբողջությամբ իրենց ձեռքում է արդեն:

Հավելենք, որ մարտի 8-ին Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, թե Աֆրինի գործողությունը կավարտվի մինչև մայիս:

Հիշեցնենք, որ Թուրքիան Աֆրինում քրդերի դեմ ռազմագործողությունը սկսել է 2018 թ. հունվարի 20-ին: Մինչ օրս Թուրքիայի Զու հատուկ նշանակության ուժերը և Անկարայի հովանավորյալ զինյալները կարողացել են մի շարք կարևոր բարձունքներ, բնակավայրեր գրավել և մոտենալ Աֆրինի համանուն կենտրոնին:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը