Աշխարհ

08.03.2018 22:36


Մխիթարյանը լավագույն արդյունքն ունի Եվրոպա Լիգայում՝ սկսած 2015/16 մրցաշրջանից (տեսանյութ)

Մխիթարյանը լավագույն արդյունքն ունի Եվրոպա Լիգայում՝ սկսած 2015/16 մրցաշրջանից (տեսանյութ)

«Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գոլի հեղինակ դարձավ «Միլան»-ի դեմ Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղի 15-րդ րոպեին:

Opta-ն հայտնում է, որ 2015/16 մրցաշրջանից սկսած Մխիթարյանը Եվրոպա Լիգայում մասնակցություն է ունեցել 15 գոլի՝ 9 գոլ և 6 գոլային փոխանցում: Սա մրցաշարի լավագույն արդյունքն է այդ ժամանակահատվածի համար:

Նշենք, որ առաջին խաղակեսից հետո «զինագործներ»-ը 2:0 հաշվով հաղթում են: Վենգերի թիմի կազմում 2-րդ գոլը խփել է Աարոն Ռեմսին:

Աղբյուրը՝ sportal.am

Այս խորագրի վերջին նյութերը