Աշխարհ

09.03.2018 09:11


WhoScored. Հենրիխ Մխիթարյանը՝ «Միլան»-«Արսենալ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ (տեսանյութ)

WhoScored. Հենրիխ Մխիթարյանը՝ «Միլան»-«Արսենալ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ (տեսանյութ)

Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալ»-ը հյուրընկալվեց «Միլան»-ին և 2:0 հաշվով հաղթանակ տարավ:

Խաղից հետո հեղինակավոր WhoScored.com կայքը ներկայացրել է հանդիպմանը մասնակցած ֆուտբոլիստների վիճակագրությունն ու գնահատականը:

Մխիթարյանը 3 հարված է կատարել մրցակցի դարպասի ուղղությամբ, որոնցից մեկը՝ դիպուկ: Հայ ֆուտբոլիստը 2 սրող փոխանցում է կատարել, 2 անգամ հաղթել է օդային պայքարներում, 76 անգամ դիպել է գնդակին, 47 փոխանցում է կատարել (83% ճշտգրտություն), ինչպես նաև 5 անգամ դրիբլինգի է դիմել:

Այսպիսով, Մխիթարյանը WhoScored.com-ի կողմից ստացել է ամենաբարձր՝ 9,09 գնահատականը և ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

Աղբյուրը՝ sportal.am

Այս խորագրի վերջին նյութերը