Աշխարհ

09.03.2018 12:08


Հենրիխ Մխիթարյանը հավակնում է Եվրոպա լիգայի` շաբաթվա լավագույն խաղացողի կոչմանը (լուսանկար)

Հենրիխ Մխիթարյանը հավակնում է Եվրոպա լիգայի` շաբաթվա լավագույն խաղացողի կոչմանը (լուսանկար)

ՈւԵՖԱ-ն իր պաշտոնական կայքում նոր հարցում է անցկացնում երկրպագուների շրջանում, որոնց առաջարկվում է ընտրել շաբաթվա լավագույն խաղացողին` Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի անցած խաղերի արդյունքներով:

Շաբաթվա լավագույն խաղացողի կոչմանը հավակնում են «Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, «Ռեդ Բուլ Զալցբուրգի» կիսապաշտպան Վալոն Բերիշան, «Լիոնի» պաշտպան Մարսելոն և Կիևի «Դինամոյի» կիսապաշտպան Վիկտոր Ցիգանովը:

Երկրպագուների շրջանում անցկացված հարցման արդյունքները կամփոփվեն մարտի 10-ին:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը